National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.05.2012
Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը
1 / 6

Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում քարոզչական բնույթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերյալ: Ներկայացվեցին խմբի գործունեության շրջանակներում իրականացված մյուս աշխատանքները եւս, որոնք թե տեղի, թե արտասահմանցի մասնակիցների կողմից գնահատվեցին դրական: Առաջարկներ արվեցին այս ձեւաչափով աշխատանքներ հետագայում եւս կազմակերպելու նպատակահարմարության մասին:

Պարոն Նիկոյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կարեւոր առաքելություններից մեկն Ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարկման մոնիթորինգն էր, բացահայտելը, թե որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչեցին տարբեր դիտարկումներ, որոշվեց եղած առաջարկները գրավոր հավաքագրել եւ համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին:

Նշվեց, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի մայիսի 31-ին, ժամը 10.00-ին: 

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին շահագրգիռ մասնակցության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա հատկապես կարեւորեց հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը` ընդգծելով հետագայում եւս նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակահարմարությունը:

Որոշվեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի կատարած աշխտանքների կապակցությամբ հանդես գալ միասնական հայտարարությամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am